![Բարի գալուստ Բարի գալուստ](https://vas.am/resources/vas/img/menu/big/1525795615-91.jpeg)
Բարի գալուստ
![Բարի գալուստ Բարի գալուստ](https://vas.am/resources/vas/img/menu/list/1523358584-56.jpeg)
![«Մերն ուրիշ է, համն անուշ է» «Մերն ուրիշ է, համն անուշ է»](https://vas.am/resources/vas/img/menu/big/1529015307-55.jpeg)
«Մերն ուրիշ է, համն անուշ է»
Հին Զանգեզուր պանդոկը հիմնվել է 2013 թվականի դեկտեմբերին և կարճ ժամանակ անց դարձել է ոչ միայն զանգեզուրցիների, այլ նաև մեր մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար սիրված և հաճելի վայր։ Մեր առաջնային նպատակներից է եղել միավորել Երևանում բնակվող զանգեզուրցիներին, վերականգնել զանգեզուրյան խոհանոցի մոռացված ուտեստները և երբեմնի բարի ավանդույթները։ Ստեղծել զանգեզուրյան ոճով մի վայր, որտեղ մեր մայրաքաղաքի մնակիչները և հյուրերը հենց քաղաքի կենտրոնում կարող են ոչ միայն զգալ իսկական «Հին Զանգեզուրյան» կոլորիտը, այլ նաև ճաշակել զանգեզուրյան խոհանոցի բացառիկ ուտեստները և իհարկե, ավանդական հայկական սիրված ճաշատեսակները։ Հաճելի ժամանակ անցկացնել Գուսան Աշոտի և այլ հայտնի հայ գուսանների երգերի ներքո և պատահական չէ, որ ամեն հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին <> պանդոկում անց են կացվում «Ազգային երեկոներ», որոնք ոչ միայն սիրվել են զանգեզուրցիների, այլ նաև մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի կողմից։
«Մերն ուրիշ է, համն անուշ է»