VAS GroupVAS Group

Թափուր աշխատատեղեր

Վաճառքի բաժնի տնօրեն
“ՎԱՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ սննդամթերք ներմուծող ընկերությանը անհրաժեշտ է վաճառքի բաժնի տնօրեն:

Կազմակերպել ընկերության ներմուծված ապրանքների իրացումը և շուկայի ընդլայնումը: Վարել կոմերցիոն բանակցություններ համագործակցող գործընկերների հետ: Իրականացնել շուկայում ապրանքների վաճառքի ուսումնասիրություն: Նպաստել առևտրի աճի բարձրացմանը և բարելավմանը: Հետևել իրացված ապրանքների դիմաց վճարների ժամանակին ստացմանը: Ձեռք բերել նոր գործընկերներ, կազմակերպել և հետևել թիմի աշխատանքներին: Թիմում աշխատելու ունակություն, ինչպես նաև աշխատակիցներին ղեկավարելու հմտություն:

Պարտադիր պայմաններն են` Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը տվյալ պաշտոնում և ոլորտում /սննդի ոլորտ/: Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական ոլորտում: Վարորդական իրավունքի առկայություն /B/ կարգ: Անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է: Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է: Համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office, Outlook Express, Internet/, ցանկալի է (1S) ծրագրի տիրապետում: Խնդրում ենք չզանգահարել այլ ուղարկել միայն ռեզյումե մեր էլեկտրոնային հասցեին, հայերեն կամ ռուսերեն լեզվով [email protected]

ավելին
Ցանցային մենեջեր
“ՎԱՍ Գրուպ” ՍՊԸ սննդամթերք ներմուծող ընկերությանն անհրաժեշտ է ցանցային մենեջեր

Ուսումնասիրել շուկան և կազմակերպել նոր ապրանքատեսականու ավելացումը առևտրային կետերում:2.Վերահսկել և զարգացնել ապրանքատեսականու շարժի գործընթացը: 3.Ներկայացնել և դիրքավորել ապրանքանիշը բոլոր առևտրային կետերում: 4.Գնահատել վաճառակետերի առևտրային պոտենցիալը: 5.Պարբերաբար այցելել առևտրային կետեր, պարզել առկա խնդիրները: 6.Ներկայացնել հաշվետվություններ մրցակից ապրանքանիշերի գնային  և  վաճառքի քաղաքականության վերաբերյալ:

Աշխատանքային փորձը պարտադիր է  (ցանկալի է կաթնամթերքի ոլորտում): Բարձրագույն կրթությունը և  ռուսերեն լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է: Համակարգչային գիտելիքների MS Office,Internet,1C:  Վարորդական իրավունքը պարտադիր է:

Ուղարկել  ինքնակենսագրականը հետևյալ էլ.հասցեով`[email protected]: Միայն համապատասխան տվյալների դեպքում հրավիրում ենք հարցազրույցի, որի ընթացքում ներկայացվում է մանրամասն տեղեկատվություն աշխատանքի վերաբերյալ:  

ավելին
Շուկայի զարգազման պատասխանատու
Սննդամթերք ներմուծող ընկերությանն անհրաժեշտ է շուկայի զարգացման պատասխանատու:

Կանոնավոր այցելություն վաճառակետեր, նոր վաճառակետերի ներգրավում, ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում, պատվերների գրանցում, որոշակի ապրանքատեսականիների մշտական առկայության, դասավորվածության, տեսանելիության ապահովում, ապրանքատեսականու վաճառքի խթանում, գովազդային նյութերով ապահովում, պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում:

Պահանջվող որակավորում: Աշխատասիրություն, պատասխանատվության բարձր զգացում, բարձրագույն կրթությունը ցանկալի է, աշխատանքային փորձը տվյալ բանագավառում՝ ցանկալի է, մեքենա վարելու փորձ և վարորդական իրավունքի առկայություն, անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:

Ուղարկել ռեզյումեները հետևյալ էլ. հասցեներին՝  [email protected] կամ [email protected]

 

ավելին
Մերչենդայզեր
“ՎԱՍ Գրուպ” ընկերությանը անհրաժեշտ է մերչենդայզեր:

Աշխատակիցը պատասխանատու է լինելու վաճառքի կետերում ապրանքատեսականու ամբողջականության և դասավորվածության ապահովման համար:

Վաճառքի կետերի դարակներում ապրանքի առավելապես որակյալ տեղադրման ապահովում

Վաճառքի կետերի դարակներում ապրանքի դասավորվածություն՝ ըստ ապրանքի ժամկետների

Վաճառքի կետերում գովազդային նյութերի ապահովում

Վաճառքի բաժնի աշխատակիցների հետ գործարար հարաբերությունների հաստատում

Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում

Վաճառքի կետերում ապրանքատեսականու ամբողջականության ապահովում

Կատարել իր լիազորությունների շրջանակներում ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ:

Հաղորդակցման հմտություններ: Կիրթ խոսք:

Ուղարկել ռեզյումեները  հետևյալ էլ. հասցեով՝  [email protected] 

ավելին
Ցանկանու՞մ եք միանալ մեր թիմին: Ուղարկեք Ձեր CV-ն [email protected] էլ. հասցեին` նշելով, թե ինչ հաստիք կցանկանայիք զբաղեցնել:
CV_ISNT_ATTACHEDATTACHED_FILE_SIZE
close

Ուղարկել

CV_ISNT_ATTACHEDATTACHED_FILE_SIZE