
Ներմուծում և դիստրիբուցիա
Արտադրող երկիր՝ Իտալիա
Ընկերության հիմնադրման տարեթիվ`1848թ.
«Պաստիֆիցիո Ֆաբիանելլի»-ն ("Pastificio Fabianelli" S.p.A.) իտալական ավանդական բարձրակարգ մակարոնեղեն արտադրող առաջատար ընկերություններից մեկն է աշխարհում իր «Մալտալիատի»(Maltagliati), «Ֆաբիանելլի»(Fabianelli) և «Պաստա Տոսկանա»(Pasta Toscana) ապրանքանիշներով, որոնց պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1848 թ-ից:
Մինչ այսօր, ընկերությունը պահպանում է Ֆաբիանելլի ընտանիքի ավելի քան հինգ սերնդի սերն ու նվիրվածությունը ավանդական մակարոնների պատրաստման մեթոդներին: Սկսած 1960թ. ընկերությունը Կաստիլիոնե Ֆյուրենտինո փոքրիկ լաբորատորիայում սկսել է արտադրել ձեռագործ մակարոններ՝ Տոսկանայի լավագույն բարձր կարգի կարծր ցորենից: Հենց այստեղից էլ Ֆաբիանելլին սկսեց ճանաչում ձեռք բերել: Եվ, արդեն, ներկայումս արտադրական հզորությունը կազմում է օրական 1000 տոննա մակարոնեղեն: Մակարոնների արտադրության համար օգտագործվում են պարզ և բնական բաղադրիչներ՝ ավանդույթներին համապատասխան:
Ընկերությունն իր սպառողին է ներկայացնում տարբեր ձևերի և համերի բարձրորակ մակարոնեղեն` պատրաստված կարծր ցորենի լավագույն տեսակներից: «Պաստիֆիցիո Ֆաբիանելլի»-ն` հավատարիմ մնալով իր արտադրանքի ավանդական իտալական որակին, անընդհատ որոնում է նոր տեխնոլոգիաներ, որպեսզի հասնի արտադրության ոլորտում կատարյալ արդյունքների` իր սպառողին առաջարկելով անկրկնելի բույր ու համ ունեցող մակարոնեղենի լայն տեսականի:
Ավանդույթնե՛ր, սե՛ր, ուսումնասիրություննե՛ր, որա՛կ, փո՛րձ և ճաշա՛կ, ահա գաղտնիքը, որը կարելի է բացահայտել համտեսելով Ֆաբիանելլի ընկերության մակարոնների տեսականիները:
2003թ. սկսած «ՎԱՍ ԳՐՈՒՊ»-ը հանդիսանում է Ֆաբիանելլի ընկերությանը պատկանող հայտնի «Մալտալիատի» և «Պաստա Տոսկանա» ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Պաշտոնական կայքեր`
http://www.fabianelli.it http://www.pastamaltagliati.it, https://www.pastatoscana.it/
Արտադրող երկիր՝ Շրի Լանկա
Ընկերության հիմնադրման տարեթիվ`1989թ.
Արտադրող երկիր՝ Ռուսաստանի Դաշնություն
հիմնադրման տարեթիվ՝ 2001թ
«Ռեննա» հոլդինգը Ռուսաստանում առաջատարն է պահածոյացված կաթնամթերքի և պաղպաղակի արտադրության շուկայում: Երկրի հարավում՝ ըստ շուկայի մասնաբաժնի, «Ռեննա»-ն պատկանում է անարատ կաթից կաթնամթերքի արտադրողների լավագույն եռյակի շարքին: Արտադրական առևտրային հոլդինգը լավագույն ձևով իրացնում է սեփական բարձր որակի արտադրանքը, արդեն, ավելի քան 15 տարի: Ընկերության արտադրանքը ներկայացված է ավելի քան 28 երկրներում՝ ներառյալ ԱՄՆ և ԵՄ երկրներ: Անարատ կաթնամթերքից պատրաստվող սեփական արտադրության ավելի քան 500 ապրանքատեսակներ սիրվել են սպառողների կողմից աշխարհի շատ երկրներում: Այդ ապրանքատեսակներից մի քանիսը դարձել են իսկապես ժողովրդական ապրանքանիշեր:
Հոլդինգի հիմնական առաքելությունը հանդիսանում է կաթնամթերային ապրանքատեսակների արտադրությունը և տարածումը՝ կյանքի և հաճույքի համար:
«Ռեննա» հոլդինգի ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով արտադրությունը շուկայում ներկայացված է երկու ձեռնարկությունների կողմից, որոնք ունեն փառահեղ պատմություն և ավանդույթներ: Դրանք են՝
«ԿՈՐԵՆՈՎՍԿԻ» կաթնամթերքի պահածոյացման գործարան, հիմնադրված՝ 1952թ.:
Այս գործարանում է արտադրվում ժողովրդական մեծ սեր վայելող «Կորովկան Կորենովկայից» ապրանքանիշը, ինչպես նաև «Կորենովսկայա» ապրանքանիշը:
«ԱԼԵՔՍԵԵՎՍԿԻ» կաթնամթերքի պահածոյացման գործարան, հիմնադրված՝1960թ.:
Հենց այս գործարանում են արտադրվում բոլորիս կողմից սիրված և շուկայի բացարձակ առաջատար «Ալեկսեևսկոյե» ապրանքանիշը, ինչպես նաև խտացրած կաթերի «Սովետսկոյե», «Գուստիար», «Ռուսլադա» ապրանքանիշերը:
ԿԱԹԻՑ ԴԵՊԻ ՊԱՂՊԱՂԱԿ: 2014թ. «ԿՈՐԵՆՈՎՍԿԻ» կաթնամթերքի պահածոյացման գործարանի բազայի հիման վրա ստեղծվեց «ԻՍԿԱԿԱՆ ՊԱՂՊԱՂԱԿԻ ՖԱԲՐԻԿԱՆ»:
Հոլդինգը սեփական արտադրանքը հաջողությամբ իրացնում է իր իսկ դիստրիբյուտորական ցանցի միջոցով, որը գործում է Ռուսաստանի տարածքում և ավելի քան 200 դիստրիբյուտոր-գործընկերների միջոցով: Ի շնորհիվ նման քաղաքականության «Ռենա»-ի բարձր որակի, բնական բաղադրությամբ արտադրանքը կարող եք գտնել ամենախոշոր առևտրային կենտրոններից մինչև ամենափոքր խանութներում:
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ՝
ԲԱՐՁՐ ՈՐԱԿ՝ օգտագործվում է բացառապես բարձր որակի անարատ կաթ:
ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, որը միավորում է բարձր տեխնոլոգիաները ավանդույթների հավատարմության հետ:
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ և նոր բաղադրատոմսերի որոնում:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ Ավելի քան 60 տարվա կաթնամթերային արտադրանքի փորձաքննություն և որակի նկատմամբ անզիջում վերաբերմունք:
Այս ռազմավարության շնորհիվ հոլդինգը տարեցտարի պահպանում է կաթնամթերքի արտադրության առաջատար դիրքը ռուսական շուկայում:
Պաշտոնական կայք՝ renna.ru :
Արտադրման երկիր` Ուկրաինա
«Էյֆորիա» Աղանդերներն արտադրվում են "Ռուդ" ընկերության կողմից և հիրավի առաջատարն են ուկրաինական պաղպաղակների շուկայում: "Համար մեկ" արտահայտությունը կազմակերպության համար ոչ միայն կարգախոս է, այլև` գործունեության ռազմավարություն:
Հենց դրա շնորհիվ է նաև, որ «Էյֆորիա»-ի տեսականին գոհացնում է անգամ ամենաքմահաճ սպառողին` իրենց յուրահատուկ համային և որակային հատկանիշներով:
Դե իսկ արտադրական պրոցեսում ամբողջապես կիրառվում են, միայն, ժամանակակից ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներ, որոնք էլ իրենց հերթին ղեկավարվում են միայն ու միայն բարձրակարգ մասնագետների կողմից: Հավասարակշռված ռազմավարությունը, հուսալի թիմը եւ կառավարման բարձր մակարդակը հնարավորություն են տալիս հասնել նշանակալի արդյունքների:
Արտադրող երկիր՝ Ռուսաստանի Դաշնություն
հիմնադրման տարեթիվ՝1998թ.
“Պրոդուկտի Պիտանիա” ընկերությունը հանդիսանում է թռչնամթերքի արտադրանքի խոշորագույն և առաջատար արտադրողը Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում և հանդիսանում է դինամիկ և արագ զարգացող ընկերություն: Իսկ Կալինինգրադի շրջանում՝ խոշորագույն ներդրողն է և գործատուն:
Ընկերության գերակա խնդիրներն են՝ բարձրորակ արտադրանքը և սպառողների նկատմամբ հոգատարությունը:
Հաջողության հասնելու բանաձևը կայանում է հետևյալում՝
- Սկսած 1998թ-ից սեփական բարձր տեխնոլոգիական արտադրություն
- Սեփական հումք
- Արտադրողական մեծ ներուժ
- Ժամանակակից սարքավորումներ և նորարար տեխնոլոգիաներ
- Որակի վերահսկումը սկսած՝ հացահատիկի արտադրությունից մինչև արտադրության հաջորդ փուլեր
- Նորարարական ապրանքներ՝ /Ռուսաստանում նագեթների, սառեցված լազանիայի, պատրաստի կիսաֆաբրիկատների առաջին արտադրողն է/
- Դիստրիբյուտորական մեծ ցանց Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում
- Բարձր որակ և մատչելի գին հարաբերակցություն
- Մեծ փորձ և գիտելիքներ
Արտադրող երկիր՝ Ռուսաստանի դաշնություն
հիմնադրման տարեթիվ՝ 2007թ.
«ՎԻՏԱԿՈ» -ն երիտասարդ, դինամիկ զարգացող ընկերություն է, որը գործունեություն է տարածում հալած պանիրների շուկայում 2007 թվականից: Ըկներությունը առաջնային է դասում մարդու առողջությունը և արտադրում բնական բաղադրիչներից հալած պանիր:
«ՎԻՏԱԿՈ» հալած պանիրների գործարանը հիմնադրվել է 2007թ. Կալինինգրադի մարզի էկոլոգիապես մաքուր Չեխովո Գյուղում: Գործարանը 2015թ. ենթարկվել է վերակառուցման և տեղադրվել են իտալական, գերմանական արտադրության նորագույն սարքավորումներ: Պանրի արտադրության մեջ Վիտակոն օգտագործում է պինդ պանիր, կարագ և կաթնաշոռ, անցնում է պարտադիր որակի վերահսկում և չի պարունակում ԳՁՕ: Գնի և որակի օպտիմալ հարաբերակցությունն ապահովում է մեծ պահանջարկ: Արտադրանքը մատակարարվում է Ռուսաստանի ավելի քան 50 քաղաքներ, և ունի մեծ պահանջարկ արտերկրում:
Ընկերության հիմնական սկզբունքներն են՝
«Վիտակո» հալած պանիրները պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից և չեն պարունակում վնասակար հավելումներ և կոնսերվանտներ,
Ամբողջ արտադրանքը անցնում է խիստ որակի վերահսկում,
Արտադրության ընթացքում կիրառվում է միայն բարձր որակի հումք,
Մեծ ուշադրություն է դարձվում փաթեթավորմանը, այն պետք է լինի օգտագործման համար հարմարավետ և գրավիչ,
Մատչելի գին-բարձր որակ օպտիմալ հարաբերակցություն:
Ընկերությունն իր սպառողին է ներկայացնում տարբեր ձևերի և համերի բարձրորակ հալած պանիրներ: Տեսականին բազմազան է՝ սերուցքի, սնկի, խոզապուխտի, բեկոնի բնական կտորներով հագեցած հալած պանրի շերտերից մինչև պլաստմասե տարաներ:
Պաշտոնական կայք` www.vitako.net
Արտադրող երկիր՝ Բելոռուսիա
“Петруха”-ն հանդիսանում է Բելոռուսական շուկայում թռչնամթերք արտադրող ամենահայտնի ապրանքանիշերից մեկը: "Петруха" ապրանքանիշի ներքո թողարկվում է թռչնամթերքի թարմ և բարձրորակ ապրանքատեսակների լայն ընտրանի:
Կազմակերպության պատմությունը սկիզբ է առել դեռևս 1978 թվականին: Նորարարությունը և կենտրոնացումը ընկերության հիմնական արժեքներն են:
Ընկերության առավելություններից է արտադրության փակ համակարգը, որն իրենից ներկայացնում է սեփական բնական և որակյալ կերի արտադրությունից մինչև սեփական պատրաստի հավամթերքի արտադրության գործընթաց: Ունի անվտանգության միջազգային վկայական՝ FSSC22000: Արտադրանքը չի պարունակում աճի հորմոններ և հակաբիոտիկներ:
Պաշտոնական կայք՝ petruha.by
Արտադրող երկիր՝ Ռուսաստանի Դաշնություն
Ընկերության հիմնադրման տարեթիվ`1997թ
«Աստոն» ընկերությունը հանդիսանում է սննդամթերք արտադրող ռուսական խոշոր ընկերություններից մեկը իր հանրահայտ «Սվետլիցա», «Զատեյա», «Վոլշեբնի կռայ», «Աստոն» ապրանքանիշներով `հանդիսանալով նաև գյուղատնտեսական արտադրանքի և բուսական յուղերի առաջատար արտահանողներից մեկը:
Ընկերությունը հիմնադրվել է 1997թվականին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դոնի Ռոստովում: Իր ստորաբաժանումներում ընկերությունն ունի մոտ 4000 աշխատակից:
Ընկերության առաքելությունն է լինել լավագույն ռուսական արտադրող ընկերություն, որը զբաղվում է սննդի արդյունաբերությամբ :
«Աստոն» ընկերությունն առաջարկում է բնական և բարձրորակ ապրանքներ, այդ թվում `օգտակար նոր հատկություններով:Ընկերությունը շարունակաբար բարելավում է իր որակի կառավարման համակարգը`արտադրելով անվտանգ արտադրանք, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին` BRC Գլոբալ Standard / IoP.
Այսօր "ՎԱՍ Գրուպ" ընկերությունը հայկական շուկայում ներկայացնում է «Աստոն» ընկերության "Վոլշեբնի կրայ" հայտնի ապրանքանիշը:
Արտադրող երկիր՝ ՆԻդերլանդներ
Հիմնադրման տարեթիվ՝ 1971թ
Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ են սկսում սիրել ֆրի. Սա նկատվում է ոչ միայն արևմտյան հատվածում, ֆրիի պահանջարկը արագ տեմպով աճում է նաև Ասիայում և Լատինական Ամերիկայում: Այստեղ մեծ դեր ունի նաև Farm Frites ընկերությունը:
Farm Frites ընկերությունը հիմնադրվել է 1971թ. որպես ընտանեկան բիզնես, առաջնային դասելով գյուղական արժեքները՝ մաքրություն, իսկություն, ընտանիք և գյուղատնտեսական ունակություններ: Եվ այդ օրվանից սկսած մինչ այսօր հավատարիմ է իր ակունքներին: Ընկերւոթյունը հոգում է շրջակա միջավայրի մասին և ձգտում է ծառայել հաճախորդների, սպառողների, ֆերմերների, աշխատողների և հարևանների շահերին:
Վերջին տարիներին Farm Frites –ը դարձել է միջազգային ընկերություն, որը գործում է ամբողջ աշխարհում, սակայն ընտանեկան արժեքները շարունակում են մնալ ընկերության ԴՆԹ-ի մեջ: Ֆերմերների հետ միասին տքնաջան աշխատանքի շնորհիվ, ընկերությունը արտադրում է ամենահամեղ ֆրիի տեսականիները, և ձգտում է փոխել աշխարհը դեպի լավը: Ընկերության հիմքը ֆերմերային դաշտերն են, որոնք անգին են, ինչպես նաև անգնահատելի են ընկերության, ամբողջ աշխարհով մեկ աշխատող, ավելի քան 2000 աշխատակիցները:
Թե՛ որակը և թե՛ հիանալի համը հանդիսանում են ընկերության գերակայությունները:
Պաշտոնական կայք՝ farmfrites.com
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ընկերությունը Հայաստանի Հանրապետություն սննդամթերք ներմուծող առաջատար կազմակերպություններից է, որը հայկական շուկայում պաշտոնապես` բացառիկ իրավունքով, ներկայացնում է բազմաթիվ համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր` իրենց բազմազան և բարձրորակ ապրանքատեսակներով:
Իր երկարամյա գործունեության ընթացքում «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ»-ը բազմիցս արժանացել է արտասահմանյան գործընկերների բարձր գնահատականին` արձանագրած գերազանց ցուցանիշների շնորհիվ, համարվելով ԱՊՀ-ի և Անդրկովկասի լավագույն դիստրիբյուտորներից մեկը:
Ընկերությունը, իր կազմում ունենալով խոշոր պահեստային տարածքներ, մեծաքանակ տրանսպորտային միջոցներ, լայնածավալ տեղաբաշխման ցանց, որը ծածկում է ՀՀ ամբողջ տարածքը և ԼՂՀ-ն, ինչպես նաև իրացման, մարքեթինգի, վերլուծության բաժիններ և Հայաստանի շուկայում աշխատելու բազմամյա փորձ, միշտ պատրաստ է ՀՀ տարածքում վստահորեն ներկայացնել ցանկացած ապրանքանիշ կամ ընկերություն, որն արտադրում է բարձրորակ և պահանջարկ ունեցող ապրանքատեսակներ:
Մեր ընկերությունն իր արտասահմանյան գործընկերների հետ փոխհարաբերություններում առաջնորդվում է համագործակցության երկարաժամկետության, փոխշահավետության սկզբունքներով և միշտ բաց է նոր, հեռանկարային գործընկերության առաջարկներ քննարկելու համար: