VAS GroupVAS Group

Խոհարարական խորհուրդներ՝ ԲԼՂՈՒՐ

VAS Group

Մարդկությունը բլղուրն օգտագործում է արդեն 4000 տարի:  Այն ամբողջական ցորենի շոգեհարված, չորացրած, մանրացված և կեղևահանված տեսակն է: Ինչո՞վ է օգտակար, ինչպե՞ս և ի՞նչ համեմունքներով պատրաստել այն: Հարցեր, որոնք հետաքրքիր են: 

Օգտակար հատկությունները

Ճիշտ շոգեհարված և չորացրած բլղուրն ունի ընկույզին բնորոշ համ: Այն հարուստ է կալցիումով, երկաթով և միներալներով, որոնք կարևոր են սրտի և անոթների համար: Բարդ ածխաջրերի պարունակության և ցածր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ, այն հարմար է դիետիկ սննդակարգի համար: Բլղուրով հագեցած  սննդակարգը նպաստում է արյան մեջ շաքարի և խոլեստերինի նվազմանն ու կարգավորմանը:

Խոհարարության մեջ

Բլղուրն առավել տարածված է հարուստ խոհարարական պատմություն ունեցող երկրներում՝ Հայաստան, Հնդկաստան, մերձավոր արևելք, միջերկրյածովյան երկրներ: Այն հիանալի համակցում են ձկնային և մսային ուտեստների հետ, հատկապես խոզի մսի հետ՝ չեզոքացնելով մսի ավելորդ յուղայնությունը: Բլղուրով պատրաստում են բանջարեղենային աղցաններ և անգամ աղանդերներ: Տոլման պատրաստելիս բրնձի փոխարեն կարելի է օգտագործել մանր բլղուր:

Պատրաստման կանոնները:

Յուրաքանչյուր տանտիրուհի կարող է համեղ պատրաստել բլղուրը, եթե իմանա պատրաստման կանոնները:

  • Եփելիս շատ կարևոր է պահպանել ջրի և բլղուրի համամասնությունը, այն է՝ 1 բաժակ բլղուրին երկու բաժակ ջուր:
  • Եթե չեք ցանկանում որպեսզի բլղուրը վերածվի շիլայի, եփելուց առաջ այն պետք չէ թրջել: Իսկ եթե նպատակը բլղուրից շիլան է, ապա նախորոք թրջելը անհրաժեշտ է:
  • Ի դեպ շիլան կարելի է պատրաստել նաև կաթով, իսկ շիլային քաղցրություն հաղորդելու համար կարող եք ավելացնել  քաղցր չիր:
  • Բլղուրը ցանկալի չէ համակցել բազուկի, կարտոֆիլի, կաղամբի և հավկիթի հետ:

Ինչպիսի՞ համեմունքներ ընտրել բլղուրի հետ

Ինչ վերաբերում է համեմունքներին, ապա անհրաժեշտ է դրանք ավելացնել բլղուրի մեջ՝ ելնելով այն բանից, թե ինչպիսի՞ ուտեստ եք պատրաստում:

  • Եթե բլղուրից պատրաստում եք խավարտ (гарнир), ապա կարելի է օգտագործել՝ ուրց, ռեհան, օրեգանո: Նրանք հաղորդում են ուտեստին յուրահատուկ համ:
  • Խավարտի պատրաստման համար, ցանկալի է բլղուրը նախորոք տապակել  բուսական յուղով:
  • Եթե բլղուրը նախատեսված է բանջարեղենի լցոնման համար, ապա կարող եք ավելացնել մի փոքր անանուխ:

Իսկ ընդհանուր առմամբ բլղուրի հետ հիանալի համակցվում են սխտորը, կարմիր պղպեղը և կարրին: