VAS GroupVAS Group

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՄԱՆՈՐԻՆ

VAS Group

Յուրաքանչյուր տան տիկին թփով տոլման յուրովի է պատրաստում: Առաջարկում ենք ևս մեկ բաղադրատոմս՝ իր առանձնահատկություններով:

ԹՓՈՎ ՏՈԼՄԱՆ աղացած մսով ուտեստ է՝ փաթաթված  խաղողի տերևներով: Որպեսզի այն համեղ ստացվի հարկավոր է վերցնել մի փոքր յուղոտ տավարի փափկամիս և մի կտոր խոզի յուղոտ միս, բարձր որակի կլոր բրինձ և մսի ֆարշի մեջ օգտագործել սխտոր:

Անհրաժեշտ է՝

Խաղողի տերևներ – ըստ մսի քանակի
Տավարի փափկամիս – 1 կգ
Խոզի միս - 300գ
Բրինձ կլոր – 100գ (օգտագործել ենք MALTAGLIATI ապրանքանիշի կլոր բրինձ) 
Սոխ – 4 գլուխ
Սխտոր – 2 պճեղ
Կարագ – 100գ
Համեմ, սամիթ, ռեհան – մի քանի ցողուն
Դափնու տերև, սև պղպեղ, կարմիր պղպեղ, տոմատի մածուկ, աղ, սալորաչիր, չոր ծիտրոն – ըստ ճաշակի
Սոուսի համար՝ մածուն և սխտոր

Պատրաստման եղանակը՝

Միսը, սոխը աղալ, բրինձը լվանալ քամել և ավելացնել խառնուրդին: Ավելացնել մանր կտրատած կանաչի,  ճզմած սխտոր, համեմունքներ և մի փոքր գոլ ջուր, ամբողջը խառնել: Եթե տերևները սառեցված են, ապա շարել մաղի վրա և տաք ջուր լցնել, կողքի դնել 10-15ր: Տոլման փաթաթելիս կաթսայի տակ մի քանի տերև շարել և սկսել փաթաթել միսը թփով: Կաթսայի մեջ յուրաքանչյուր շերտի վրա տեղադրել կարագի կտորներ դափնու տերև և սալորաչիր: Ամենավերջում կաթսայի վրա շարել մի քանի տերև և վրան տեղադրել ափսե, ավելացնել 2 բաժակ ջուր: Կափարիչով փակել և դնել գազօջախին հասցնել եռման ջերմաստիճանի, այնուհետև շատ թույլ կրակի վրա եփել  1-1,5 ժամ:

Թփով տոլման ընդունված է մատուցել սխտոր–մածունով, պարզապես սխտորը ճզմեք մածունի մեջ և խառնեք:

Բարի՛ ախորժակ...