VAS GroupVAS Group

Ամանորի անփոխարինելի աղցանը

VAS Group

Պատրաստում ենք ԹԱԲՈՒԼԵ: Հիմնական բաղադրիչներն են բլղուրը, մանր կտրտած մաղադանոսը, լոլիկը,կանաչ սոխը, հազարի տերևները: Թաբուլեն համեմում են կիտրոնի հյութով ու ձիթապտղի յուղով։ Ոչ հայկական ծագմամբ այս ուտեստը, ի շնորհիվ լիբանանահայերի և սիրիահայերի, դարձել է անփոխարինելի հայկական սեղաններին: Սիրիական և և լիբանանյան խոհանոցներում թաբուլեն մատուցվում է աղցանի տերևների վրա:

 Անհրաժեշտ է՝

Բլղուր մանր – 0.5 բաժակ /մենք օգտագործել ենք MALTAGLIATI ապրանքանիշի մանր բլղուրը/
Մաղադանոս – 1 փունջ
Լոլիկ – 2 հատ
Լոլիկի մածուկ – 3 ճ.գ.
Սոխ – 5-6 ցողուն
Կիտրոն – 1 հատ
Ձիթայուղ – 3-4 ճ.գ.
Անանուխի թերթիկներ կամ չոր – ըստ ճաշակի
Հազարաթերթիկ – ձևավորման համար, կարելի է նաև կտրատել աղցանի մեջ
Կարմիր և սև պղպեղ , աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Բլղուրը լվանալ և եռացրած ջրում թողնել 25 րոպե, քամել: Մեծ, խորը ամանի մեջ միախառնել մանր կտրատած մաղադանոսը, սոխը, լոլիկը, անանուխն ու բլղուրը, ավելացնել աղը, պղպեղը, ձիթապտղի յուղը, կիտրոնի հյութը, լոլիկի մածուկը: Խառնել, մատուցման ափսեն ձևավորել հազարաթերթիկներով, վրան լցնել աղցանը և մատուցել: 

Բարի՛ ախորժակ...