VAS GroupVAS Group

"Облака из Молока"-ն արդեն Հայաստանում է

VAS Group

Սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ Հայաստանում հասանելի են «Облака из молока» սերուցքային պաղպաղակները:

Արտադրվում են ռուսական ‹‹Фабрика Настоящего Мороженого» ընկերության կողմից:

Վաֆլե բաժակում թարմեցնող աղանդերն ունի շատ ախորժելի տեսք: 

Գագաթը նման է գմբեթի՝ կարծես թե ամպիկ է իջել բաժակի վրա, այն էլ՝ կաթնային: Համը արտակա՜րգ, քաղցրը՝ չափի մեջ, ուտելիս զգացվում է սերուցքի, խտացրած կաթի և վանիլի համային համադրությունը: 

Բուրում է վանիլո՜վ, սերուցքո՜վ: Որակյալ, համեղ և թարմեցնող աղանդեր է: