VAS GroupVAS Group

MALTAGLIATI իտալական լազանյան արդեն Հայաստանում

VAS Group

Լազանյան իտալական խոհանոցի մակարոնեղենային ամենահայտնի ուտեստներից մեկն է և լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Այն իրենից ներկայացնում է խմորի բարակ շերտերից բաղկացած բազմաշերտ ուտեստ, որտեղ շերտերի միջև առկա է Բեշամել թանձրահյութով, մսով և պանրով բարակ միջուկ: Պատմության համաձայն, այս ուտեստը հորինել են Էմիլիա-Ռոմանիա նահանգի բնակիչները:
Իտալիա այցելել չենք կարող, փոխարենը կարող ենք համտեսել իտալական ուտեստներ՝ պատրաստված սեփական ձեռքերով և, մի գուցե, բացահայտենք մեր մեջ խոհարարի տաղանդ: Իսկ դասական Լազանյան պատրաստի շերտերով պատրաստելը շատ դյուրին է և հաճելի: 

MALTAGLIATI –ն, արդեն,  համալրել է իր բազմազան մակարոնեղենային տեսականին ԼԱԶԱՆՅԱՅՈՎ: Այնպես որ, եթե փնտրում եք իտալական, կարծր ցորենից պատրաստված Լազանյայի շերտեր, կարող եք օգտվել MALTAGLIATI ապրանքանիշից:

Իսկ պատրաստելու համար առաջարկում ենք հետևյալ բաղադրատոմսը:

Անհրաժեշտ է՝
Լազանյայի շերտեր – 500գ
Աղացած միս – 250գ
Գլուխ սոխ – 1 հատ
Գազար – 1 հատ
Տոմատի մածուկ – 2 Ճ.գ.
Տոմատի կետչուպ– 60 գ
Կարագ – 90գ
Ալյուր – 60գ
Կաթ – 800գ
Պանիր պարմեզան – 120գ
Ընկույզ – 1 ճ.գ.
Աղ, սև պղպեղ – ըստ ճաշակի

Սկսենք Բեշամել թանձրահյութից: Կրակի վրա, խորը տարայի մեջ հալեցնել 60 գ  կարագը, ավելացնել ալյուրը, և տաք կաթը, խառնել: Ավելացնել աղը, ընկույզը, ամբողջը հասցնել եռման աստիճանի: Անջատել կրակը թողնել սառչի:
Մանր կտրատել սոխը, գազարը անցկացնել քերիչով: Թավայի մեջ տապակել սոխը կարագով, այնուհետև ավելացնել գազարը և տապակել 3-5 րոպե: Ավելացնել աղացած միսը, աղն ու պղպեղը, խառնել և տապակել թույլ կրակի վրա: Այնուհետև ավելացնել տոմատի մածուկը և կետչուպը, խառնում ենք և թողնում կրակի վրա մոտ 10րոպե:
Ջեռոցի սկուտեղի վրա լցնում ենք մի փոքր Բեշամել թանձրահյութ, դնում ենք լազանյայի երկու շերտ իրար կողք, այնպես, որ մի կողմից շերտը մի փոքր ծածկի մյուս շերտը: Սա անհրաժեշտ է, որպեսզի միջուկը չհոսի շերտերի արանքից: Շերտերի վրա դնել մսային միջուկը, վրան լցնել մի փոքր Բեշամել թանձրահյութ և վրայից քերած պարմեզան պանիր: Այնուհետև կրկին շարել լազանյայի շերտեր և նույն սկզբունքով մնացած բաղադրիչները: Այդպես մինչև շերտերն ավարտվեն: Վերին շերտի վրա լցնել Բեշամել թանձրայութ և քերած պանիր: Սկուտեղը տեղադրել ջեռոցի մեջ և եփել ջեռոցում 180 աստիճանի տակ մոտ 40 րոպե, մինչև վերին շերտը կլինի ոսկեգույն:

Ահա և վերջ՝  

Bon Appetit!