Մեր մասին
![ԳՐՈՒՊ ԳՐՈՒՊ](https://vas.am/resources/vas/img/menu/big/1503931966-6601.jpeg)
ԳՐՈՒՊ
1991
ԳՐԱԳԵՏ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԳործունեությունը սկսելով դեռևս 1991թ.-ին` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն` «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ»-ը տարիների ընթացքում բիզնեսի գրագետ կազմակերպման, կառավարման և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ կարողացել է ոչ միայն ամրապնդել իր դիրքերը հայաստանյան շուկայում, այլև ընդլայնել իր գործունեությունը բիզնեսի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդամթերքի ներմուծումը, մանրածախ և մեծածախ առևտուրը, արտադրությունը և հանրային սնունդը:
2000
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ն ՀԻՄԱՆԴՐՎԵԼ Է 2000թ«Վ.Ա.Ս ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000թ. Վարդան, Արթուր և Սամվել Ղազարյան եղբայրների կողմից և անվանակոչվել է նրանց անունների սկզբնատառերով:
2016
ԽՈՇՈՐ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՆերկայումս ընկերությունն ունի խոշոր պահեստային տարածքներ, բեռնատար և մարդատար ավտոտրանսպորտի մեծ պարկ, լայն տեղաբաշխման ցանց` ՀՀ ամբողջ տարածքում և ԼՂՀ-ում, երկու սուպերմարկետ` մանրածախ առևտրի ոլորտում, հացամթերքի, պահածոների, աղցանների արտադրություն:
Այսօր
ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԱյսօր «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ»-ը դինամիկ զարգացող և հաստատուն քայլերով առաջ շարժվող ընկերություն է, որն ունենալով առևտրային գործունեության մեծ փորձ և լավ պատկերացնելով ժամանակակից շուկայի վիճակը` ձգտում է քայլել ժամանակին համընթաց, լինել նպատակասլաց, գործել գրագետ, ինչն էլ հանգեցնում է ընկերության և իր գործընկերների բիզնես նպատակների արդյունավետ իրականացմանը:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ»-ը որպես Հայաստանի Հանրապետությունում գործող բարեխիղճ և պատասխանատու ընկերություն, իր առաքելությունն է համարում գործունեության բոլոր ոլորտներում լավագույն առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև հայ սպառողին մշտապես բարձրորակ և մատչելի գին ունեցող պարենային ապրանքներ և ծառայություններ մատուցելը:
Տեսլական
Ընկերության տեսլականն է՝ պահպանել առաջատար դիրքերը գործունեության ներկայիս ոլորտներում և ապագայում հաջողությունների հասնել հեռանկարային այլ բիզնես ոլորտներում` արագ արձագանքելով մրցակցային դաշտի մարտահրավերներին:
ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ
![ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ](https://vas.am/resources/vas/img/about/list/1503988103-5004.jpeg)
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
![ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ](https://vas.am/resources/vas/img/about/list/1506064545-63.png)
ՊԱՆԴՈԿ ԶԱՆԳԵԶՈՒՐ
![ՊԱՆԴՈԿ ԶԱՆԳԵԶՈՒՐ ՊԱՆԴՈԿ ԶԱՆԳԵԶՈՒՐ](https://vas.am/resources/vas/img/about/list/1506165553-57.jpeg)
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
![ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ](https://vas.am/resources/vas/img/about/list/1503987992-8554.jpeg)