VAS GroupVAS Group

Նագեթներն ամեն օրվա համար

VAS Group

Նագեթները ստեղծել է սննդի գիտության Կոռնելյան Համալսարանի պրոֆեսոր՝ Ռոբերտ Բեյքերը 1950թ-ին: Այս խոհարարական հայտնագործությունը Ռոբերտ Բեյքերի բազմաթիվ ճամփորդությունների արդյունքն է, որոնց ժամանակ նա ուսումնասիրել է, թե ինչպե՞ս են մարդիկ պատրաստում թռչնամթերքը: Այս հայտնագործությունը  ավելի շատ տարածում ձեռք բերեց  1970 ականներին: «Նագեթ» բառը նշանակում է ոսկե ձուլակտոր: Թավայում տապակված պաքսիմատապատ հավի ֆիլեի մանր կտորներն առաջին անգամ հայտնվեցին McDonalds արագ սննդի ռեստորանային մենյուի մեջ 1980թ.:

Նագեթները ժամանակակից կյանքում

Ներկայումս նագեթները համարվում են ամենաժամանակակից ապրանքատեսակներից մեկը: Իրենք շատ պարզ են պատրաստման մեջ և միաժամանակ շատ համեղ են:

Ուտու՛մ ես մի կտոր, իսկ ձեռքդ ձգտու՛մ է երկրորդին

Այսօր առկա են ցանկացած համի և ձևի նագեթներ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են և հաճախ այցելում են սննդի հանրային վայրեր՝ նագեթներ համտեսելու համար: Պարտադիր չէ այցելել որևէ արագ սննդի վայր, նագեթներն առկա են ամենուրեք՝ խանութներում, սուպերմարկետներում: Խնդիրը կայանում է նրանում թե ինչպե՞ս ընտրել, ինչպե՞ս տարբերել մի տեսակը մյուսից, և առհասարակ ունենալ ճիշտ տեղեկատվություն նման ապրանքատեսակների մասին: Որքանո՞վ ենք մենք տեղեկացված այս ապրաքների մասին, ի՞նչ գիտենք և ի՞նչ չգիտենք: Սրանք ամենակարևոր հարցերն են, որոնք պետք է տա յուրաքանչյուրը՝ գնում կատարելուց առաջ:

Ինչպե՞ս ընտրել բարձր որակի ՆԱԳԵԹՆԵՐ

Իսկական նագեթները պատրաստվում են հավի մսից:Գոյություն ունեն նագեթների պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր: Դասական տարբերակով նագեթները՝ մանրացված հավի մսի կտորներ են  պատված հացի փշրանքներով: Այս ապրանքները կարող են պատրաստվել ինչպես հավի կրծքամսից այնպես էլ ամբողջական հավի աղացած մսից: Բնականաբար այն նագեթները, որոնք պատրաստված են հավի կրծքամսից պատկանում են պրեմիում դասին: Նագեթներ գնելիս ուշադրություն դարձրեք՝

1. Գտե՛ք ապրանքի բաղադրության մեջ հավի կրծքամսի ֆիլե արտահայտությունը,

2. Պաքսիմատի պայծառ գույնը նշանակում է, որ արտադրողը օգտագործել է ներկանյութեր: Ավելի լավ է ուշադրություն դարձրեք և ընտրեք այն նագեթները, որոնց պաքսիմատի գույնը թեթև դեղնավուն է:

3. Նագեթների մսային միջուկը պետք ունենա բաց գույն:

4. Ուշադրություն դարձրեք բաղադրության մեջ նշված բաղադրիչների հերթականությանը, ընտրեք այն ապրանքանիշը, որի բաղադրության առաջին տեղում թռչնամթերքն է:

5. Սառեցված նագեթներ ընտրելիս տուփը թափահարեք, պետք է լսեք յուրօրինակ աղմուկ՝ նագեթները պետք է բախվեն միմյանց, եթե այդպես չէ, նշանակում է  նշանակում է խախտվել է սառեցման ջերմաստիճանային պայմանները:

6. Եվ իհարկե մի մոռացե՛ք ստուգել ժամկետը: Բնական բաղադրիչներից բաղկացած նագեթների պահպանմնա ժամկետը չի կարող լինել 12 ամսից ավել և պետք է պահպանվի հատուկ -18ºC ջերմաստիճանի պայմաններում: 

Նագեթների տեսակները

Երևանի խանութներում կհանդիպեք "ЗОЛОТОЙ ПЕТУШОК" ապրանքանիշին, որն ունի հավի մսից նագեթների ամենամեծ տեսականին: Փորձենք հենց այս ապրանքանիշի տեսականիների միջոցով ծանոթանալ այդքան սիրված նագեթներին մոտիկից:

Այս ապրանքանիշը արտադրվում է ռուսական "Պրոդուկտի Պիտանիա Կոմբինատ"-ի կողմից, որն առաջինն է սկսել արտադրել նագեթներ Ռուսաստանում՝ սկսած 1998թ-ից, և մինչ օրս պահպանում է առաջատար դիրքերը թռչնամթերքից պատրաստված կիսաֆաբրիկատների ոլորտում: "Զոլոտոյ Պետուշոկ" -ի  անգերազանցելի համի գաղտնիքն իր բնական բաղադրության մեջ է:

"Զոլոտոյ Պետուշոկ" -ի  նագեթները պատրաստված են հավի ճտի կրծքամսից, որն ամենաօգտակար և դյուրին մարսվող միսն է համարվում: Այն պարունակում է քիչ քանակությամբ ճարպեր և շատ սպիտակուցներ (22, 5%),  B2 և В6 վիտամիններ, ֆոսֆոր, երկաթ և այլ օգտակար նյութեր: "Զոլոտոյ Պետուշոկ" -ի նագեթները սառեցվում են հատուկ տեխնոլոգիայի միջոցով՝ շոկային սառեցում, որը թույլ է տալիս պահպանել հավի մսում առկա ամբողջ օգտակար նյութերը և վիտամինները: Այնպես որ, եթե ընտանիքի անդամները հավաքվել են մեկ սեղանի շուրջ, ապա նագեթները կդառնան ուրախ ժամանցի առիթ:

Հյութալի՜, խրթխրթա՜ն, իսկակա՜ն: Ահա կարգախոսը:

Բացի դասական բաղադրատոմսով՝ 100% հավի ճտի կրծաքսից պատրաստված ավանդական նագեթներից, ընկերությունը ընդլայնելով  տեսականին առաջարկում է նաև հավի ճտի մսով և պանրով նագեթներ: Հյութալի մսի և մոցարելա պանրի կտորների հիանալի համադրությունը հաղորդում է նագեթներին գայթակղիչ բույր և հարուստ համ: Լավ առիթ է համտեսելու նո՛րը, հետաքրքի՛րը:

Վերջերս խանութներում փոքրիկ գուրմանների համար հայտնվեց նաև նագեթներ "Վկուսնյաշկի", որոնք ունեն 100% բնական բաղադրություն, հետաքրքիր ձևավորում, առանց գլյուտենի են և հարստացված են ինուլինով: Փոքրիկ գուրմանները մեծ ուրախությամբ կհամտեսեն և հաստատ գոհ կմնան: Տեսականին դիտել http://www.vas.am/import/import6.html

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝  Նագեթները պատրաստի ապրանքատեսակ են, նրանց պետք է պարզապես տաքացնել թավայի մեջ, ճարպաջեռոցում կամ ջեռոցում: Հետևեք տուփի վրա նշված պատրաստման կանոններին, նրանք շատ պարզ են:


Ինչի՞ հետ համադրել նագեթները՝

Քանի որ նագեթները համտեսում եք տապակված վիճակում, խորհուրդ է տրվում մատուցել բանջարեղենային աղցանի հետ կամ պարզապես բանջարեղենների՝ կաղամբ, լոլիկ, վարունգ: Ինչպես նաև որևէ սոուսի հետ, օրինակ՝ թթվասերային սոուս, լոլիկի մածուկ, պանրային սոուս և այլն: Խրթխրթան նագեթները մատուցում են շոգեխաշած բրոկոլիի հետ: Շատ տարածված է նագեթները մատուցել կարտոֆիլի հետ, բացի այդ կարտոֆիլին հիանալի ձևով փոխարինում է բրինձը:

  

 

Նագեթների մասին կարելի խոսել անընդհատ, սակայն պետք չէ շփոթել նագեթները այլ տեսակի կիսաֆաբրիկատների հետ: Բացի Նագեթներից շուկայում կարող եք գտնել նաև Ստեյք, Շնիցել,  հավի մսով և պանրով խորտիկներ, Կորդոն Բլյու: Այս ամենի մասին կխոսենք հաջորդիվ: Հետևեք մեր ֆեյսբուկյան էջին https://www.facebook.com/vasgroupllc/