VAS GroupVAS Group
Ներմուծում և դիստրիբուցիա

Ներմուծում և դիստրիբուցիա

«ՎԱՍ Գրուպ» ընկերությունը Հայաստանի Հանրապետություն սննդամթերք ներմուծող առաջատար կազմակերպություններից է։
Ստորկո
Ֆաբիանելլի
Քուալիթի Ցեյլոն
Ռեննա
Ռուդ
Զոլոտոյ Պետուշոկ
Պետրուխա
Ասթոն
VAS Group

«ՎԱՍ Գրուպ» ընկերությունը Հայաստանի Հանրապետություն սննդամթերք ներմուծող առաջատար կազմակերպություններից է, որ հայկական շուկայում պաշտոնապես` բացառիկ իրավունքով, ներկայացնում է բազմաթիվ համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր` իրենց բազմազան և բարձրորակ ապրանքատեսակներով:

Իր երկարամյա գործունեության ընթացքում «ՎԱՍ Գրուպ»-ը բազմիցս արժանացել է իր արտասահմանյան գործընկերների բարձր գնահատականին` արձանագրած գերազանց ցուցանիշների շնորհիվ համարվելով ԱՊՀ-ի և Անդրկովկասի լավագույն դիստրիբյուտորներից մեկը:

Ընկերությունը, իր կազմում ունենալով հզոր պահեստային տարածքներ, մեծաքանակ տրանսպորտային միջոցներ, լայնածավալ տեղաբաշխման ցանց, որ ծածկում է ՀՀ ամբողջ տարածքը և ԼՂՀ-ն, ինչպես նաև իրացման, մարքեթինգի, վերլուծության բաժիններ և Հայաստանի շուկայում աշխատելու բազմամյա փորձ, միշտ պատրաստ է ՀՀ տարածքում վստահորեն ներկայացնել ցանկացած ապրանքանիշ կամ ընկերություն, որ արտադրում է բարձրորակ և պահանջարկ ունեցող ապրանքատեսակներ:

Մեր ընկերությունն իր արտասահմանյան գործընկերների հետ փոխհարաբերություններում առաջնորդվում է համագործակցության երկարաժամկետության, փոխշահավետության սկզբունքներով և միշտ բաց է նոր, հեռանկարային գործընկերության առաջարկներ քննարկելու համար: