VAS GroupVAS Group

Որո՞նք են ամբողջական ցորենից մակարոնների իրական օգուտը մեր օրգանիզմի համար

VAS Group

Ամբողջական ցորենից պատրաստված մակարոններն արդեն զբաղեցրել են կարևոր տեղ սննդակարգում: Սակայն որո՞նք  են ամբողջական ցորենից մակարոնների իրական օգուտը մեր օրգանիզմի համար: Եկե՛ք պարզենք:

Նախ և առաջ հասկանանք թե ո՞րն է ամբողջական ցորենից մակարոնը:

Ամբողջական ցորենից մակարոնները ստանում են ցորենի հատիկների և ջրի խառնուրդից: Ի տարբերություն ավանդական մակարոնների, այս դեպքում ցորենը չի ենթարկվում սպիտակ ալյուր ստանալու համար անհրաժեշտ վերամշակման (ռաֆինացման) գործընթացներին: Սա նշանակում է, որ հացահատիկի բոլոր բաղադրիչները պահպանվում են՝ թեփ, էնդոսպերմ, ծիլ, ի տարբերություն սպիտակ ալյուրի, որը պարունակում է հիմնականում օսլա:

ԵՎ ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

"Pasta Toscana" ամբողջական ցորենից մակարոնները պատրաստված են բացառապես Տոսկանայում աճեցված 100% օրգանական ամբողջական կարծր ցորենից համալրված՝ Օմեգա 3-ով և կտավատի սերմերով:
Այս մակարոնները օգտակար են և անհրաժեշտ նրանց, ովքեր հետևում են իրենց կազմվածքին և առողջությանը: Մակարոնները պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ և միներալներ, որոնք նպաստում են լավ զգացողությանը: Սպիտակուցի պարունակությունն այստեղ ավելի բարձր է քան ավանդական մակարոների մոտ: Ունեն ցածր կալորիականություն:

 

Ի շնորհիվ մանրաթելերի և սննդանյութերի բարձր պարունակության նրանք հեշտ մարսվող են, իսկ  Օմեգա 3 ճարպաթթուները նպաստում են  սրտանոթային և նյութափոխանակության հիվանդությունների կանխմանը: 

Ամբողջական ցորենից մակարոնները ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ են և իդեալական արտադրանք հավասարակշռված սննդակարգի համար:

 

Pasta Toscanan կարող եք գտնել ՎԱՍ և Էվրիկա սուպերմարկետներում: Ինչպես նաև քաղաքի այլ խանութներում:

«Վ.Ա.Ս» Սուպերմարկետներ

ՀՀ, ք. Երևան, Խորենացի 6
ՀՀ, ք. Երևան, Գյուրջյան 1/5

«Էվրիկա» սուպերմարկետ

Ավան, Մարշալ Խուդյակովի փող., 214/2 շենք
կենտրոն, Մարշալ Բաղրամյան պող., 2 շենք
կենտրոն, Սայաթ-Նովայի պող., 19/1 շենք