VAS GroupVAS Group

Պանդոկ

Ասում են՝ Զանգեզուրի լեռների կիրճերում, սարավանդակներում, լանջերում շատ գյուղեր են եղել, որոնք պարտադիր մեկ կամ երկու եկեղեցի են ունեցել։ Լուսաբացին գրեթե միաժամանակ ղողանջել են բոլոր գյուղերի բոլոր եկեղեցիների զանգերը, և Զանգեզուր աշխարհը լցվել է արևածագի հրաշքով և զանգերի ձայն-մեղեդիով։ Այս պատճառով երկիրն անվանվել են Զանգիձոր։ Ասում են՝ Որոտանի կիրճամերձ բարձրունքի վրա Տաթևի վանքը կառուցելուց հետո զանգակատանը մի մեծ զանգ են կախել։ Այդ զանգի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ երբ ղողանջել է, լսվել է ողջ գավառի լեռներում ու ձորերում։ Ասում են, որ երբ վտանգ է սպառնացել թշնամու կողմից, այդ զանգը ղողանջել է հատուկ կերպով զգուշացրել ողջ գավառի բնակիչներին։ Զանգի տագնապին հաղորդակից դառնալով՝ մյուս գյուղերի եկեղեցիների զանգերը ևս միացել են նրա ղողանջին, և գավառը ոտքի է կանգնել, կռվել թշնամու դեմ, դուրս շպրտել դրան։