VAS GroupVAS Group
ԳՐՈՒՊ
ԳՐՈՒՊ

ԳՐՈՒՊ

«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000թ. Վարդան, Արթուր և Սամվել Ղազարյան եղբայրների կողմից և անվանակոչվել է նրանց անունների սկզբնատառերով:

1991

ԳՐԱԳԵՏ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

Գործունեությունը սկսելով դեռևս 1991թ.-ին` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն` «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ»-ը տարիների ընթացքում բիզնեսի գրագետ կազմակերպման, կառավարման և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ կարողացել է ոչ միայն ամրապնդել իր դիրքերը հայաստանյան շուկայում, այլև ընդլայնել իր գործունեությունը բիզնեսի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդամթերքի ներմուծումը, մանրածախ և մեծածախ առևտուրը, արտադրությունը և  հանրային սնունդը:  

2000

«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ն ՀԻՄԱՆԴՐՎԵԼ Է 2000թ

«Վ.Ա.Ս ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000թ. Վարդան, Արթուր և Սամվել Ղազարյան եղբայրների կողմից և անվանակոչվել է նրանց անունների սկզբնատառերով:

2016

ԽՈՇՈՐ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Ներկայումս ընկերությունն ունի խոշոր  պահեստային տարածքներ, բեռնատար և մարդատար ավտոտրանսպորտի մեծ պարկ, լայն տեղաբաշխման ցանց` ՀՀ ամբողջ տարածքում և ԼՂՀ-ում, երկու սուպերմարկետ` մանրածախ առևտրի ոլորտում, հացամթերքի, պահածոների, աղցանների արտադրություն:

Այսօր

ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐ

Այսօր  «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ»-ը դինամիկ զարգացող և հաստատուն քայլերով առաջ շարժվող ընկերություն է, որն ունենալով առևտրային գործունեության մեծ փորձ և լավ պատկերացնելով ժամանակակից շուկայի վիճակը` ձգտում է քայլել ժամանակին համընթաց, լինել նպատակասլաց, գործել գրագետ, ինչն էլ հանգեցնում է ընկերության և իր գործընկերների բիզնես նպատակների արդյունավետ իրականացմանը:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ»-ը որպես Հայաստանի Հանրապետությունում գործող բարեխիղճ և պատասխանատու ընկերություն, իր առաքելությունն է համարում գործունեության բոլոր ոլորտներում լավագույն առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև հայ սպառողին մշտապես բարձրորակ և մատչելի գին ունեցող պարենային ապրանքներ և ծառայություններ մատուցելը:

Տեսլական
Ընկերության տեսլականն է՝ պահպանել առաջատար դիրքերը գործունեության ներկայիս ոլորտներում և ապագայում հաջողությունների հասնել հեռանկարային այլ բիզնես ոլորտներում` արագ արձագանքելով մրցակցային դաշտի մարտահրավերներին:

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

ՊԱՆԴՈԿ ԶԱՆԳԵԶՈՒՐ

ՊԱՆԴՈԿ ԶԱՆԳԵԶՈՒՐ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարդկային կապիտալ
ԿԱՐԴԱԼ
Հաճախորդների վստահություն
ԿԱՐԴԱԼ
Հեղինակության կարևորություն
ԿԱՐԴԱԼ