VAS GroupVAS Group

Ամբողջ ճշմարտությունը հալած պանիրների մասին

VAS Group

Պանիրը մարդկությանը հայտնի առաջին կաթնամթերքներից է։ Դեռևս հին հույն բանաստեղծ Հոմերոսի պոեմներում կան տեղեկություններ պանրի ստացման եղանակների մասին: Հայաստանում հալած պանիրները հայտնվեցին Սովետական միության տարիներին (սկսած 1933թ-ից): Երկար տարիներ հալած պանիրները չէին տարբերվում կառուցվածքով և բազմազանությամբ: Բայց այսօր վերամշակված հալած պանրի սիրահարները ընտրելու շատ բան ունեն`շերտեր, եռանկյունի կտորներ, տարաներ: Բազմազան է, նաև, համային ընտրանին՝ սնկով, խոզապուխտով, բեկոնով, կանաչիով և այլն:  

Եվ ինչպե՞ս չշփոթվել այս տեսականիների բազմազանության մեջ և տարանջատել իսկական հալած պանիրը պանրային արտադրանքից: Ամբողջ ճշմարտությունը երեք կանոններում:


1. Պանիր և պանրային արտադրանք

Հալած պանիրների սիրահարներին և սպառողներին արժե իմանալ, որ գոյություն ունեն երկու տարատեսակ՝ հալած պանիր և պանրային արտադրանք (ռուս. «Сырный продукт»):
Սրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Եթե պանրի փաթեթի երեսին նշված է պանիր բառը, օրինակ հալած պանիր՝ սերուցքային (ռուս. Сыр плавленый сливочный), ուրեմն ապրանքատեսակը հանդիսանում է կաթնային դասական արտադրանք և պատրաստվում է պինդ պանիրներից, կաթնաշոռից ու կարագից, որոնք հալեցվում են օգտագործելով հատուկ հալման աղեր (ցիտրատներ կամ ֆոսֆատներ):  Ոմանք վախենում են բաղադրիչների ցանկում հալման աղերի առկայությունից: Մի վախեցե՛ք: Նախ, առանց դրանց, վերամշակված պանիրը պարզապես չի ստացվի և չի պահպանի իր փափուկ, նուրբ կառուցվածքը: Երկրորդը, օգտագործվող աղերը լիովին անվնաս են և ունեն բնական ծագում: Ֆոսֆատները բնական բաղադրիչ են, իսկ ցիտրատները ոչ այլ ինչ են, քան կիտրոնաթթու աղեր:
Եթե նկատեք, որ արտադրանքի փաթեթին գրված է՝ վերամշակված պանրային արտադրանք կամ պարզապես պանրային արտադրանք, ապա նշանակում է, որ կաթնային բաղադրության մի մասը փոխարինված է բուսական ճարպերով: Սովորաբար նման արտադրանքի գինը ավելի ցածր է լինում, քան կաթից բաղկացած հալած պանիրը:  Սա չի նշանակում, որ այս արտադրանքը չի կարելի ուտել: Պարզապես եղե՛ք տեղեկացված և թույլ մի՛ տվեք, որ պանրային արտադրանքը հրամցնեն որպես հալած պանիր:

 


2.  Հավելումները ԲՆԱԿԱ՛Ն

Սա հաջորդ կարևոր պայմանն է՝ որակյալ արտադրանքի համար: Եթե սիրում եք տարբեր համային հավելումներով հալած պանիրներ, ապա ընտրե՛ք այն հալած պանիրները, որոնց բաղադրության մեջ գրված են հավելումները բնական արտահայտությունը կամ նշված է՝ խոզապուխտ, սունկ, համեմունքներ, կանաչի և այլն: Ի դեպ այն շատ նկատելի է լինում, երբ բացում եք պանիրը: Եթե հավելումները բնական են, ապա կարելի է տեսնել  դրանց մասնիկները պանրի մեջ:

3. «Կենդանի՞» թե՞ «մեռած»

Հալած պանիրները պատրաստվում են երկու եղանակով: Առաջինը դասական պաստերացումն է, երբ +830C  ջերմաստիճանի պայմաններում ոչնչացվում են վնասակար միկրոօրգանիզմները և, այդպիսով, արտադրանքը պաշտպանում փչանալուց, իսկ  օգտակար միկրոօրգանիզմների մեծ մասը պահպանվում են: Երկրորդը՝ UHT տեխնոլոգիան է, որի դեպքում պանիրը վերամշակվում է ծայրահեղ բարձր ջերմաստիճանով (+1400C), ինչի արդյունքում արտադրանքը դառնում է ամբողջովին ստերիլ («մեռած»), սակայն ոչնչանում է ոչ միայն վնասակար, այլև օգտակար միկրոօրգանիզմները:
Ամենից հաճախ արտադրողները փաթեթավորման վրա չեն գրում, թե ինչպես է պատրաստված հալած պանիրը, բայց դա կարելի է իմանալ պահպանման ժամկետով: Եթե պանրի տուփի վրա նշված է արտադրանքի պահպանման ժամկետը՝ մինչև 6-7 ամիս,  ապա սա «կենդանի» պանիր է: Եթե նշված է, որ կարելի է  պահել մինչև մեկ տարի, ապա ձեր առջև «մեռած» արտադրանք է:

 

«ВИТАКО» հալած պանիրների գործարանը հիմնադրվել է 2007թ. Կալինինգրադի մարզի էկոլոգիապես մաքուր Չեխովո Գյուղում: Շերտեր, Եռանկյունի կտորներ, տարաներ, Burger –ի համար նախատեսված շերտեր: Տեսականին բազմազան է: Պատրաստվում են բնական բաղադրիչներից և չեն պարունակում վնասակար հավելումներ, ամբողջ արտադրանքը անցնում է խիստ որակի վերահսկում: Մեծ ուշադրություն է դարձվում փաթեթավորմանը, այն պետք է լինի օգտագործման համար հարմարավետ և գրավիչ: ВИТАКО-ն ունի մատչելի գին-բարձր որակ օպտիմալ հարաբերակցություն: https://www.vas.am/import/vitako.html

Այնուամենայնիվ, ինչպիսի՞ արտադրանք գնել, որոշում է սպառողը: Գլխավորը, որպեսզի արտադրանքը լինի ամբողջական, հերմետիկ փաթեթավորված, նշված լինեն պահպանման ժամկետները և բաղադրությունը: